ԱՄՆ․ Անվտանգության ծառայությունը ռեկորդ է սահմանել

73 ատրճանակ, որոնցից 68-ը եղել են լիցքավորված, հայտնաբերվել են ամերիկյան ավիաուղևորների պայուսակներում  ապրիլի մեկ շաբաթում։ Այդ մասին գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով տրանսպորտում ամերիկյան անվտանգության ծառայությանը (TSA)։ Ռեկորդը գրանցվել է ապրիլի 16-ին, երբ անվտանգության ծառայության աշխատակիցները բռնագանձել են հերթական ատրճանակը Պիտսբուրգի օդանավակայանում։ Ուղևորուհու մոտ, ում անունը չի նշվում,  հայտնաբերվել է  38 տրամաչափի ատրճանակ։  Փամփուշտներով ռազմական զենք է հայտնաբերվել նաև Մասաչուսեթսի, Հարավային Կարոլինայի, Տեխասի, Արիզոնայի և Միչիգանի օդանավակայանների ուղևորների ձեռքի ուղեբեռներից․ գրում է The Telegraph-ը։  Զենքի առգրավման նախորդ ռեկորդը սահմանվել էր հոկտեմբերին, երբ մեկ շաբաթվա ընթացքում երկրի օդանավակայաններում բռնագրավվել էր  68 միավոր հրազեն։