Ամերիկյան օդանավակայանը շուն է վարձել թռչունների դեմ պայքարելու համար

Թրավերս Սիթիի (ԱՄՆ, Միչիգան նահանգ)  օդանավակայանը  աշխատանքի է ընդունել ութնամյա շան, որը կքշի թռչուններին թռիչքուղուց։ K-9 Փայփեր  (K-9 Piper)  անունը կրող այս բորդեր քոլլին կպայքարի բադերի, սագերի, բվերի և աղվեսների դեմ։

Կենդանու տերը՝ Բրայան Էդվարդսը, ով աշխատում է օդանավակայանում 2008 թվականից, նշում է, որ բորդեր քոլլին, որը փափկամազ շուն է, շատ հարմար է այդ աշխատանքի համար։  Էդվարդին հարցեր ուղղել կամ մանրամասնել իմանալ Փայփերի կյանքից կարելի է շան պաշտոնական կայքում։

o-AIRPORT-GUARD-DOG-PIPER-facebook

You might also like