Քաղաքային լեգենդներ. ինչին և որտեղ են հպվում հաջողության համար (Մաս 8)

Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները  իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:

Բրեմեն, Հուշարձան երաժիշտներին 

BREMER STADTMUSIKANTEN

Ով չի ճանաչում Բրեմեն քաղաքի այդ արտահայտչական փորձարարական խմբին: Այժմ հայտնի բրեմենյան երաժիշտները կրում են քաղաքի բնակիչների և հյուրերի երջանկությանը նպաստելու պարտականությունները: Մեծ մասամբ այդ պարտականությունը ավանակի վրա է, որի վրա էլ շարված են խմբի մյուս անդամները: Բոլոր ցանկացողները, երազանք պահելով, հպվում են նրա բրոնզե ոտքերին, իսկ լեգենդար քառյակը (այս տարբերակում բացակայում է   խորհրդային աշուղը) իրականացնում է դրանք ոչ պակաս լավ, քան իր բրեմենյան հիթերը:

You might also like