Քաղաքային լեգենդներ. ինչին և որտեղ են հպվում հաջողության համար (Մաս 6)

Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները  իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:

Փարիզ, Սֆինքս Օսկար Ուայլդի շիրմաքարին

Sphinx at the tomb of Oscar Wilde

Ոչ միայն Ուինսթոն Չերչիլին  են սիրում մարդիկ. երկրպագուների քիչ բանակ չունի նաև  Օսկար Ուայլդը: Գրողի շիրմաքարին  ի հիշատակ նրա հայտնի բանաստեղծություններից մեկին` տեղադչված է բրոնզե սֆինքս: Այն այնքան է սրբատաշվել դասական գրականության սիրահարների հպումմներից, որ արևային օրերին նույնիսկ գերեզման մտնելիս է աչքի ընկնում: Վերջին տարիներին Օսկարի գեղեցիկ երկրպագուհիների և ընթերցողուհիների մոտ ձևավորվել է հուշարձանի պատվանդանի վրա շրթներկի մուգ հետք թողնելու ավանդույթը: Այսպիսով, նրանք ոչ միայն արտահայտում իրենց սերը գրողի հանդեպ, այլև մեծացնում են իսկական սեր գտնելու իրենց հնարավորությունները: Քանի որ մարդկային սիրո մշտական դրսևորումները վատ են անդրադառնում հուշարձանի նյութի որակի վրա, որոշում է կայացվել նրա մոտ տանող արահետը սահմանափակել ապակե արգելապատնեշով:

You might also like