Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:
Լաս Վեգաս, «Ռիվերա» խաղատան պարուհիներ
Հայտնի չէ արդյոք իր վիճակախաղով խոշոր շահում ունեցել է նախորդ մասի հերոսը, բայց Լաս Վեգասում գտնվող «Ռիվերա» խաղատան բոլոր այցելուները ունեն դրա համար բոլոր շանսերը: Յոթ բրոնզե գեղեցկուհիներ հենց այնպես չեն հսկում խաղատան մուտքը: Բոլորին հայտնի է, որ յուրաքանչյուրն, ով «կապտակի» նրանցից մեկի հատուկ մասերին`մտնելով խաղատուն, դուրս կգա այնտեղից խոշոր շահումով: