Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:
Հավանա, Քաղաքային խենթի հուշարձան
Կուբայում կարծում են, որ խենթ չեն ծնվում, խենթ դառնում են: Այդպես է պատահել նաև բրոնզից պատրաստված կերպարի հետ, որը գտնվում է Սան Ֆրանցիսկո տաճարի մոտ: Այդ խեղճը եղել է գեղեցիկ, բաց և կենսախինդ մարդ, մինչև վերջապես չի սիրահարվել: Դրանից հետո նա հաճախ հայտնվել է մեկուսարաններում, քանի որ սիրել է մի ազդեցիկ պարոնի կնոջ: 8 տարի ազատազրկումը լավ անդրադարձ չի ունենում երիտասարդի վրա և նա խելագարվում է, թեև ոչ շատ: Ժոողովուրդը, ի վերջո, պահանջում է ազատ արձակել տղային, ինչպես նաև` գումար է հավաքում նրան հուշարձան կանգնեցնելու համար, որպեսզի նրա համար շատ վիրավորական չլինի: Հուշարձանը մինչ օր կանգնած է իր տեղում և շատ օգտակար է սիրային հարցերում նրանց համար, ովքեր զրուցում են նրա հետ կամ հպվում նրան: