Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:
Մոսկվա, Մետրոյի «Հեղափոխության հրապարակ» կայարանի շան քիթը
Վերջում չմոռանանք նաև Մոսկվան, որի մետրոյում հեղափոխական սահմանապահի հետ իր ծառայությունն է կատարում նրա շունը՝ մարդու հավատարիմ ընկերը: «Հեղափոխության հրապարակ» կայարանի բրոնզե շունը վաղուց սիրված է քաղաքացիների և քաղաքի հյուրերի կողմից. ամեն երրորդը անցնում է նրա կողքով և հաճախ հպվում նրա քթին: Դե, իսկ հավատարիմ կենդանին այդ քնքշանքը չի մոռանում և իր սահմանապահ-շնային ուժերով իրականացնում հպման պահին պահված երազանքը: Այնպես որ, մյուս անգամ այս կողմով անցնելիս մի պահ մոտեցեք և հպվեք շանը. նա Ձեզ հաստատ հաջողություն կբերի: