Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:
Սանկտ Պետերբուրգ, Չիժիկ-Պիժիկ
Սանկտ Պետերբուրգի հաջողություն բերող հուշարձանները կարելի է օրերով հաշվել: Այստեղ և հուշարձան կա, որը հաջողություն է բերում, և լուսանկարիչ, ում նկարած լուսանկարնեը հաջողություն են բերում, և ատլանտներ, որոնք օգնում են, երբ սիրտդ ծանրացած է լինում, և Տոնյա գետաձին, որը ունակ է ամուսնացնել երբ անհրաժեշտ է, ում հետ անհրաժեշտ է և կարճ ժամկետներում: Սակայն ամենահայտնին Չիժիկ-Պիժիկ անունը կրող փոքրիկ թռչնակն է: Մեկ սերունդ չէ, որ ծախսում է իր բոլոր խնայողությունները՝ փորձելով իր մետաղադրամով հայտնվել փոքրիկ թռչնակի հողապատնեշի մեջ՝ կանգնելով Պանտելեյմոնի կամուրջին: Շշուկներ են պտտվում, որ աննախադեպ հաջողություն բերող Չիժիկ-Պիժիկի ուժը այնքան մեծ է, որ նրան մի քանի անգամ գողացել են անձնական նպատակների համար, որից հետո քաղաքապետարանը արագորեն ստեղծել է նրա պատճենը: