Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:
Պրահա, Խորաքանդակ Կարլովի կամուրջին
Պրահայում բացի Անառակության նստարանից, կա նաև լեգենդար Կարլովի կամուրջը: Շատ վաղուց կուսակրոն Յան Նեպոմուցկինն խեղդել են այստեղ այն բանի համար, որ նա հրաժարվել է թագավորին պատմել թագուհու խոստովանությունը: Այժմ անսասան կուսակրոնը պատկերված է խորաքանդակ, որը զարդարում է կամուրջի վանդակապատերը: Եթե հպվել նրան և ցանկություն պահել, ապա այն անպայման կիրականանա, իսկ եթե նրա մոտ համբուրվեն սիրահար զույգեր, ապա նրանց կյանքը շատ երջանիկ կանցնի: Համենայնդեպս ավելի երջանիկ, քան կուսակրոնինը: