Եկեք ընդունենք, որ ժամանակակից աշխարհում այնքան էլ շատ վայրեր չեն մնացել հրաշքի համար: Չնայած չէ, եկեք դա չընդունենք: Վերջ ի վերջո ինչ համար են այն հուշարձանները, որոնք հաջողություն են բերում: Աշխարհով մեկ սփռված հուշարձանները իրենց հպվողներին վստահեցնում են, որ բոլոր երազանքները կիրականանան. խոշոր դրամական շահումներ, երջանկություն սիրո հարցում և այլն: Իսկ թե ինչի է ունակ անշարժ բրոնզը, եթե գտնեք փոքր ինչ ռոմանտիզմ ձեր հոգու և հուշարձանի հպման մեջ, ներկայացնում ենք ստորև:
Լոնդոն, Ուինսթոն Չերչիլի հուշարձանը
Ուինսթոն Չերչիլի բրոնզե հուշարձանը տեղադրվել է բրիտանական խորհրդարանի նախասրահում 1969 թվականին: Պահպանողական կուսակցության անդամները նիստից առաջ սկսել են հպվել վարչապետի ձախ ոտքին, որպեսզի հանդիպումները հաջող ընթանան: Ժամանակի ընթացքում խորհրդարանի այցելուները ևս սկսեցին պարբերաբար ձեռք տալ քաղաքական գործչի ոտքին. ըստ երևույթին հաջողությունը տարածվում էր ոչ միայն նիստերին: Շուտով արձանի հեղինակին հանձնարարվեց թարմացնել Չերչիլի ոտքի բրոնզե շերտը: Բայց 20 տարի անց` քանդակագործի մահից հետո, հայտնի քաղաքական գործչի ոտքը գրեթե ամբողջապես մաքրվել է: Այժմ որոշում են արգելել հպվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի բրոնզե վերջույթներին: