Մի քանի հարյուրամյակ Նորվեգիայում տների տանիքները պատրաստվում էին բնական, էկոլոգիական նյութերից: Կանաչ տանիքները այս երկրում ոչ միայն զարմանալի չեն, այլև ավանդական են համարվում: Հնագույն ժամանակներից ի վեր` Սկանդինավյան ժողովուրդները պատրաստել են իրենց տների տանիքները տորֆից, կեչու արմատներից և այլ բնական, էկոլոգիական նյութերից:
Վիքինգների հետևորդները` նորվեգացիները, բարձր գնահատեցին տանիքները պատրաստելու այս եղանակը և կարողացան պահպանել դա մինչև մեր օրերը: Գրեթե մինչև ХІХ դարի սկիզբը կունձղը համարվում էր ունիվերսալ նյութ, որով ծածկում են Նորվեգիայի բոլոր դասերի տների տանիքները:
Ժամանակի ընթացքում շուկայում հայտնվել են այնպիսի նյութեր, ինչպիսիք են` կղմինդրը, թերթաքարը և այլ տանիքածածկման նյութեր, որոնք աստիճանաբար սկսեցին փոխարինել Նորվեգիայի ավանդական, էկոլոգիապես մաքուր և գեղեցիկ խոտե տանիքներին: «Քաղաքակրթության մուտքը» սկսվեց քաղաքից և աստիճանաբար հասավ մինչև գյուղական համայնքներ:
Նորվեգիայի խոտածածկ տանիքների ամբողջական անհետացումը փրկեցին Էնտուզիաստները: