Անսովոր տոներ՝ Իտալիայում

Անսովոր տոները վերջին ժամանակներս շատ երկրներում հազվադեպ բնույթ չեն կրում: Իտալիան բացառություն չէ՝ Ձեռքերի լվացման օր, Կատուների օր, ՉԹՕ-ի օր. ընդհանուր առմամբ  250 տոն՝ բացի պաշտոնական տոներից: Իտալիայի շատ ընկերություններ, կազմակերպություններ և համայնքներ որոշում են կայացրել նշել բոլոր այն օրերը, որոնք տոն են հռչակել ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և կաթոլիկ եկեղեցին: Դրանք օրեր են՝ նվիրված աշխարհի խնդիրներին, զինաթափմանը, զանազան հիվանդությունների դեմ պայքարին կամ մարդու իրավունքների պաշտպանությանը: Սրանց հետ միասին շատ սոցիալական շարժումներ նշում են թեմատիկ տոներ, որոնց գաղափարը կարող է գրավել հասարակական ուշադրությունը առաջին հերթին իրենց խենթությամբ:

Այսպիսով, օրացույցում կարելի է գտնել այնպիսի տոներ, ինչպիսիք են՝ Կատուների ազգային օր  (փետրվարի 17), որը պետք չէ շփոթել սև կատվի օրվա հետ, որը նշվում է նոյեմբերին, Գորտերի անվտանգության համաշխարհային օր (ապրիլի 27), Դանդաղաշարժության օր  (փետրվարի 27), Ժպիտի օր (մայիսի 14), ՉԹՕ-ի օր  (հուլիսի 3), Ձեռքերի լվացման օր (հոկտեմբերի 20), Շնչման օր  (մայիսի 29): Ինչպես նշում է  La Stampa թերթը՝ այս տոներից որոշները նշվում են Իտալիայի կառավարության բարձր հովանու ներքո: Այդ թվում են Պիցցայի ազգային օրը  (սեպտեմբերի 17) և Սպագետիի օրը (հոկտեմբերի 25):

You might also like