Բրոկոլիով անսովոր սուրճ կարելի է համտեսել Ավստրալիայում
«Բրոկոլիի փոշու երկու ճաշի գդալը հավասար է մեկ բաժին բանջարեղենի»,- նշում է գիտնական Մերիեն Ավգուստինը։
Ավստրալիայում ստեղծել են սուրճի նոր տեսակ, որին ավելացվում է բրոկոլիի փոշի․ հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Գիտնականները որոշել են ստեղծել այս նոր ըմպելիքը, քանի որ ավստրալիացիները չեն օգտագործում անհրաժեշտ քանակությամբ մրգեր, բանջարեղեն և կանաչիներ։ Փորձագետները կարծում են, որ հատուկ մշակված բրոկոլիի փոշին սուրճին ավելացնելը կօգնի բարելավել մարդկանց առողջությունը։ Նրանք հույս ունեն, որ փոշին կլրացնի անհրաժեշտ վիտամինների բացը։