Շուտով Universal Studios-ի (Օռլանդո, ԱՄՆ) զվարճանքների այգում նոր թեմատիկ գոտի կհայտնվի, որը կգրավի Հարրի Փոթերի երկրպագուներին ողջ աշխարհում: Այն ամբողջապես նույնությամբ կվերարտադրի Թեք փակուղին (Diagon Alley)՝ Ջոան ռոուլինգի ստեղծագործության մեջ հայտնի Լոնդոնի կախարդական շրջանը:
Universal-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ Հարրի Փոթերի բոլոր երկրպագուները կցանկանային լինել առեղծվածային Թեք փակուղիում. չէ որ հենց այդտեղից են կախարդները գտնում բոլոր հնարավոր կախարդական պարագաները և հանդիպում մեկ գավաթ իմբիրով գարեջրի շուրջ: Նոր ատրակցիոնի օգնությամբ հնարավոր կլինի ներթափանցել «Ամեն ինչ կվիդիչի համար», «Կախարդական գազանանոց» և «Զգեստներ բոլոր դեպքերի համար» խանութները, ինչպես նաև` «Բացբերան կաթսա» փաբը և դեղատունը:
Թեք փակուղու բոլոր ատրակցիոնների ցանկը դեռևս գաղտնի են պահում. հայտնում է Travel Weekly-ն: Հայտնի է, որ դրանցից գլխավորը կլինի ամերիկյան բլրակները, որը կվերարտադրի Փոթերի փախուստը «Գրինգոտտս» բանկից: Նոր գոտու բացումը նախատեսվում է ամռանը: