ԱՄՆ. Նյու Յորքն արգելում է սելֆի-ձողերը

Նյու Յորքի իշխանությունները, ովքեր  վճռականորեն են տրամադրված ամենուր ինքնանկար անելու սիրահարների հանդեպ, արգելել են օգտագործել ինքնանկարելու համար  նախատեսված շտատիվները քաղաքի թանգարաններում և կենդանաբանական այգում. հայտնում է news.com.au-ն: Քաղաքի իշխանությունները կարծում են, որ շտատիվները վտանգ են ներկայացնում հանրության, ցուցանմուշների և կենդանիների  համար:

United States: New York prohibits self-stick

Խելախոսների շտատիվները, որոնք հնարավորություն են տալիս ինքնանկար անել ավելի մեծ հեռավորությունից, քան ձեռքի երկարությունն է, այնքան տարածված են, որ դարձել են Սուրբ Ծնունդի գլխավոր նվերներից մեկը և, միևնույն ժամանակ, թանգարանների աշխատակիցների գլխացավը, ովքեր հոգ են տանում ցուցանմուշների պահպանման մասին:

yqmbmlw

Այդ պատճառով Նյու Յորքի թանգարանները, ինչպիսիք են` Գուգենհայմ կամ Ֆրիկ թանգարանը, արգելում են այցելուներին օգտագործել շտատիվներ, իսկ կենդանաբանական այգու ղեկավարությունը համաձայնել է, որ շտատիվները հրաշալի բաներ են, և հավելել` միայն ոչ կենդանաբանական այգում:

You might also like