Այս տարի լրանում է Թաուեր կամրջի 120-ամյակը: Այն արդեն վաղուց դարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդանիշ և հայտնի լոնդոնյան տեսարժան վայր, որը ճանաչելի է ամբողջ աշխարհում: Կամուրջը պաշտոնապես բացվել է 1894 թվականին:
Այն նախագծել է Հորաս Ջոնսը: Ի սկզբանե առաջրկվել է շուրջ 50 տարբեր նախագծեր: Երբ շինարարությունը ավարտվել է, Թաուերի կամուրջը դարձել է աշխարհի ամենամեծ բացվող կամուրջը: Չնայած իր տարիքին` այն շարունակում է կարևոր դեր ունենալ:
Այս մշակութային կառույցի 120-ամյակի պատվին նախատեսված են մի շարք տոնակատարություններ: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ կամրջի ներքին աշխատանքին, էքսկուրսիա կատարել այն մասեր, որոնք մինչ այս անհասանելի են եղել այցելուների համար: