Միացյալ Թագավորություն․ Այս ամառ Բուքինգեմյան պալատում զբոսաշրջիկներին սպասվում է թագավորական ընդունելություն

Բուքինգեմյան պալատը այս ամռանը կընդունի զբոսաշրջիկներին այնպես, ինչպես՝ պետությունների ղեկավարներին։ Որոշակի վճարի դիմաց զբոսաշրջիկները կարող են առաջին անգամ շենք մտնել գլխավոր մուտքից, որով ընդունում են բարձրաստիճան անձանց․ գրում է  Evening Standard Magazine-ը։

Buckingham Palace

Որպես ամենամյա ամառային սեզոնի մաս, որը այս տարի կանցկացվի  «Թագավորական ընդունելություն» անվան ներքո, այցելուները կարող են պատկերացում կազմել այն մասին, թե ինչ ասել է արքայական հյուրընկալություն։

Buckingham Palace

Զբոսաշրջիկներին կպատմեն, թե ինչպես է պալատը ընդունում տարեկան 62 000 հյուրերին, անցկացնում պաշտոնական բանկետներ, պարգևատրման արարողություններ, ընդունելություններ այգում և մասնավոր լսարաններով։ պարահանդեսային սրահը կձևավորվի ճիշտ այնպես, ինչպես պաշտոնական ընդունելությունների ժամանակ․ նալի տեսքով սեղան, որը զարդարված կլինի ոսկեզօծ արծաթյա պարագաներով, կունենա 170 տեղ և  2 000 սպասք։

Buckingham Palace

Զբոսաշրջիկները կարող են տեսնել զգեստները և զարդերը, որոնք թագուհին կրում է պաշտոնական ընդունելություններին։ Ինչպես նաև՝ ցուցահանդեսին կարելի է տեսնել սուրը և գահը, որը օգտագործում են թագուհին և արքայական ընտանիքի մյուս անդամները պարգևատրման արարողության համար։ Այս տարի Բուքինգեմյան պալատ այցելությունների ամառային սեզոնը կտևի հուլիսի 25-ից սեպտեմբերի  27-ին։

You might also like