Մեծ Բրիտանիա. Բրիտանական աշխարհագրության քմահաճույքները` Լա Մանշը դարձել է օվկիանոս, Սիդնեյը` ԱՄՆ նահանգ

Travelzoo-ի անցկացրած վերջին հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիները զիջում են ամերիկացիներին աշխարհարգորւթյան իմացությամբ:  Travelzoo-ի անցկացրած հարցման արդյունքները.

Բրիտանացիների 25%-ից ավելին և ամերիկացիների միայն 15%-ը չեն կարողացել անվանել այն երկիրը, որի ուրվագիծը նման է ճտքակոշիկների:

Sydney

Բրիտանացի երեխաների   միայն 63%-ն է իմանում, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքը Վաշինգտոնն է, իսկ ամերիկացի երեխաների 93% -ը գիտեն, որ Անգլիայի մայրաքաղաքը Լոնդոնն է: Բրիտանացիների ավելի քան 10%-ը  կարծում է, որ Դորսետը և Յորքշիրը ԱՄՆ նահանգներ են, 15%-ը կարծում է, որ Բրազիլիան ԱՄՆ նահանգ է, իսկ 17%-ը ԱՄՆ նահանգների շարքին են դասել Սիդնեյը:

Hogwarts

Բրիտանացիների 19%-ը  Նիլը համարում է հինգ օվկիանոսներից մեկը, և դրա հետ համաձայն են ամերիկացի դպրոցականների 7%-ը: Իսկ ավելի ցնցող էր այն, որ բրիտանացի դպրոցականների 25%-ը հայտարարել է, որ Լա Մանշը օվկիանոս է և դրա հետ համաձայնվել է ամերիկացի դպրոցականների 5%-ը: Ի դեպ, բրիտանացի երեխաների 11%-ը կարծում է, որ Հոգվարտսը իրական վայր է, և ամերիկացի երեխաների 3%-ը կիսում է նրանց կարծիքը:

You might also like