Մեծ Բրիտանիա. Հյուրանոցում պետք է նախաճաշել լոգարանում և օգտվել մեկանգամյա օգտագործման սպասքից

Հյուրանոցում  անկողնու փոխարեն  լոգարանում նախաճաշելու հեռանկարը այնքան էլ գրավիչ չէ, բայց ինչպես ցույց են տվել Check Safety First ընկերության հետազոտությունները, որը զբաղվում է  կյանքի և առողջության համար վտանգավոր ռիսկերի կառավարմամբ, լոգարանը ամենահարմարավետ վայրն է նախաճաշելու համար: Հյուրանոցային համարներում ներքնակները և վերմակները մաքրվում են շատ հազվադեպ, դրանց վրա վնասակար բակտերիաների քանակը չափազանց շատ է, քան լոգասենյակներում, որոնք մաքրվում են պարբերաբար և նորագույն միջոցներով: Փորձարկումների և հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հյուրանոցի այցելուներից հինգից մեկը հիվանդանում է հենց համարներում մաքրության բացակայությունից:

Check Safety First

Check Safety First ընկերության ներկայացուցիչ Սթիվ Թեյթը պատմում է, որ շատ կարևոր է, որ հյուրանոցի այցելուները հասկանան, թե հիգիենայի պահպանման ինչպիսի ցածր մակարդակ կարող է լինել անգամ ամենաշքեղ հյուրանոցներում: Ինչպես գրում է The Telegraf-ը` մարդիկ շատ հաճախ հիվանդության ի հայտ գալը ասոցացնում են ռեստորանի սննդի հետ, բայց վերջին ստուգումները ցույց են տվել, որ սենյակի «մաքրությունը» նույնպես շատ մեծ դեր ունի այդ հարցում:

Breakfast-in-bed

Հյուրանոցային մաքրությամբ զբաղվող անձնակազմը պետք է ապահովի մաքրության բարձր չափանիշներ, սակայն բազմաթիվ պատկառելի հյուրանոցներ չեն պահպանում այդ ամենը: Անկողնուց հետո մանրէների ամենաբարձր մակարդակը եղել է հեռուստացույցի հեռակառավարման վահանակի վրա, և որքան էլ դա տարօրինակ է` թեյի և սուրճի պատրաստման համար նախատեսված սպասքի վրա:

You might also like