Sunshine.co.uk գործակալությունը անցկացրել է հերթական ուսումնասիրությունը պարզելու համար անգլիացիների սովորությունները` տալով հետևյալ հարցը. ինչպես են նրանք նախընտրում գնել ճանապարհորդական ուղեգրեր: Ըստ ուսումնասիրության` ամենակիրառվողներն են օնլայն տարբերակը (67%), կենտրոնական փողոցների գործակալությունները (41%), հեռախոս (29%): Հարցման մասնակիցների 13%-ը սմարտֆոնների կամ պլանշետների համար նախատեսված հավելվածով ճանապարհորդական ուղեգիր ամրագրելու փորձ է ունեցել: Հարցվածների կեսից ավելին (53%) նշել է, որ չի վստահում բջջային հավելվածներին, որոնց օգնությամբ կարելի է ամրագրել տոմս կամ հյուրանոցային համար: «Ինչու» հարցին ի պատասխան 32%-ը նշել է, որ մտածում է իր տվյալների անվտանգության մասին, 25%-ը անհանգստանում է տվյալների արդիականացման համար, որոնք ներկայացված են հավելվածում, իսկ 16%-ը չի վստահում հավելվածներին, քանի որ ոչինչ չգիտեն այն ընկերությունների մասին, որոնք մշակել են այդ ծրագրերը: Հարցման ամեն 20-րդ մասնակից հայտարարել է, որ հյուրանոց կամ այլ զբոսաշրջային արտադրանք ամրագրելու վատ փորձ է ունեցել. 22%-ը դժգոհել է հավելվածներում հյուրանոցների նկարագրության բացակայությունից, իսկ 16%-ը ավելի ուշ է հասկացել, որ ստացել է ոչ այնքան լավ առաջարկ, որքան մտածում էր ավելի վաղ. գրում է Travel Daily News-ը: