Մեծ Բրիտանիա. Անգլիացիները չեն սիրում «իրենց» տեսարժան վայրերը

Այս տարի Յորքշիրը հայտնվել է Lonely Planet-ի ցանկում` որպես վայր, որտեղ պարտադիր պետք է այցելել: Բայց իրենք` բրիտանացիները, ովքեր սիրում են ճանապարհորդել, արդյոք այցելել են իրենց տեսարժան վայրերը: Travel Daily News-ը հրապարակել է հարցում, որը անցկացրել է Sykes Cottages-ը, և ցույց է տալիս, որ ամեն վեցերորդ բրիտանացի երբեք չի այցելել իր երկրի տեսարժան վայրերը:

British touristՏասնութ տարեկանից բարձր միայն 38%  բրիտանացի է տեսել Բուքինգեմյան պալատը և Էդինբուրգի ամրոցը: 35%-ը եղել է Սթոունհենջում, 33% -ը` Ազգային պատկերասրահում: Իսկ Քամբրիայում գտնվող  Հադրիանի պատը  և Կորնուոլլի Էդեն նախագիծը (փակ տանիքով աշխարհի ամենամեծ ջունգլին)` միայն ամեն հինգերորդը` 21%: Ի դեպ, հարցվածների մոտ կեսից, ովքեր ապրում են Լոնդոնում, միայն  46%-ն է եղել Բուքինգեմյան պալատում, և միայն 56%-ն է այցելել Ազգային պատկերասրահ:

You might also like