Ամրոցները ստեղծվել են նրա համար, որպեսզի մարդկանց հեռավորության վրա պահել, բայց մյուս ամիս Ուելսի հինավուրց ամրոցը ավելի հասանելի կդառնա։ 900-ամյա Կարդիգան ամրոցը կբացվի մասշտաբային վերանորոգումից հետո։
Ամրոցը, որը կառուցել է նորմանյան բարոն Ժիլբեր դե Քլերը 1110-ական թվականներին, վերանորոգման համար փակվել է 2011 թվականին։ Բայց այս ընթացքում կատարվել է ոչ միայն վերականգնում, այլև՝ մասշտաբային հնագիտական աշխատանքներ․ գրում է The Telegraf-ը։ Ամրոցի բացումը տեղի կունենա ապրիլի 15-ին։ Հյուրերը հնարավորություն կստանան շրջել վերականգնված այգիներով և գիշերել Gardener’s Cottage-ում կամ Castle Green House-ում։