Մեծ Բրիտանիա. «Արևային կամուրջ» կբացվի Լոնդոնում

Աշխարհի ամենամեծ կամուրջը` Բլեքֆրայերզը, որտեղ տեղակայված են  արևային մարտկոցներ, բացվել է հինգամյա վերակառուցումից հետո: Հսկայական կամուրջը կառուցվել է Թեմզայի վրայով դեռևս  1888 թվականին: Կամուրջի երկարությունը 280 մետր է:

United Kingdom: "Solar Bridge"

Այսօր կամուրջի վրա ամրացրել են  4 400 արևային վահանակներ, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտավորապես  6 հազար քառակուսի մետր: Սպասվում է, որ արևային մարտկոցները կարող են ապահովել էլէկտրաէներգիայի կես քանակը, որը անհրաժեշտ է Լոնդոն Բլեքֆրայերզ կայանի համար:

United Kingdom: "Solar Bridge"

Թարմացումը նաև զգալիորեն կպակասեցնի ածխածնային երկօքսիդի արտանետումները մթնոլորտ՝ տարեկան  511 տոննայով: Արևային կամուրջի նախագիծը ծրագրավորվել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ: Դրա ներդրողն է դարձել Network Rail երկաթուղային ընկերությունը ` Solarcentury-ի անմիջական մասնակցությամբ:

You might also like