Մեծ Բրիտանիայում` Լոնդոնի Քենսինգտոնյան պալատում, մարտի 26-ին կբացվի Ուելսի արքայադուստր Դիանայի դիզայներական զգեստների «Diana: Glimpses Of A Modern Princess» ցուցահանդեսը. այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ցուցադրությանը ներկայացված են արքայադուստր Դիանայի երեկոյան, կոկտեյլային և դասական զգեստները:
Այցելուները կտեսնեն տաֆտայի սև զգեստը, որով արքայադուստրը ներկայացավ Royal Opera House 1981 պաշտոնական ընդունելությանը: Հենց այդ երեկոյից սկսած նա դարձավ շքեղության և ճաշակի իկոնա: Ցուցահանդեսը նվիրված է Ելիզավետա II-ի գահակալման 60-ամյակին: Ցուցահանդեսի կազմակերպիչ Դեյդր Մերֆիի (Deirdre Murphy) խոսքերով` հավաքածուն ցուցադրում է, թե ինչ կարևոր դեր է ունեցել արքայադուստրը ոճի և նորաձևության զարգացման մեջ: