Լոնդոնում այս ամռանը կլինեն բազում հետաքրքիր իրադարձություններ և հրաշալ անակնկալներ հյուրերի համար: Այսպիսով, նախաձեռնող տաքսիստ Դեյվիդ Վիքսը (David Weekes) որոշել է ոչ միայն մարդկանց տեղափոխել, այլև տեղ տալ նրանց քնելու համար: Դեյվիդը իր տաքսին վերածել է մինի-հյուրանոցի` Օլիմպիադա 2012-ին գումար վաստակելու հույսով: Մեկտեղանի «հյուրանոցն անիվների վրա» կարելի է վարձել` մեկ գիշերվա համար վճարելով 50 ֆունտ ստերլինգ:
Ավտոմեքենայի սրահում` այսինքն «համարում» կան օլիմպիական խորհրդանիշով ներքնակ, բարձ և վերմակ, «ննջասենյակային» լուսամփոփ, «վարագույր» և իհարկե Պեդդի արջուկը: Ինչպես նաև` համարում կա սառնարան, ռադիո և iPad: Կա նաև աթոռ և սեղան պիկնիկի համար, որոնցից կարելի է օգտվել կանգառների ժամանակ: Տաքսի-հյուրանոցը կարելի է ամրագրել Wimdu.co.uk կայքում. հայտնում է The Telegraph -ը: