Լոնդոնի և Մանչեսթերի պատմական հուշարձանները շուտով կունենան սեփական ձայնը՝ երկու անգլիական քաղաքների բնակիչներին և հյուրերին պատմելով տարբեր պատմություններ:
The Telegraf -ը հայտնում է, որ Լոնդոնի և Մանչեսթերի ընդհանուր առմամբ 35 հուշարձան բոլոր ցանկացողներին կպատմեն տարատեսակ պատմություններ՝ խոսելով բրիտանացի հայտնի դերասանների ձայներով: Ձայն ստացող հուշարձանների թվում են Շերլոկ Հոլմսը, Իսահակ Նյուտոնը, Պիտեր Պենը, Վիկտորիա թագուհին, Անհայտ Զինվորը, Կարդացող Աղջիկը, Լինքոլնը և ուրիշները: Նախագիծը ներկայացրել է Sing London ոչ կոմերցիոն կազմակերպությունը:
Բացի այս նախաձեռնությունից կազմակերպությունը արդեն քաղաքում տեղադրել է խոսող աղբամաններ, դաշնամուրներ փողոցներում և սեղանի թենիսի սեղաններ, որոնք կհայտնվեն Լոնդոնի փողոցներում այս ամռանը: