Երեք ամիս առաջ Սեբաստիան Հենդլին, ով պրոֆեսիոնալ ճարտարապետ է, ստեղծել է անվճար մինի գրադարան իր տան մոտ՝ Լոնդոնի հարավ-արևելքում: Նա ընդամնեը 1 ֆունտով British Telecom-ից գնել է չօգտագործվող հեռախոսախցիկ:
Այնուհետև այն վերանորոգելու համար նա ծախսել է 500 ֆունտ, և այժմ, երբ այն պատրաստ է, լցրել է գրքերով: Բոլոր ցանկացողները կարող են գրքեր նվիրաբերել ամենափոքրիկ գրադարանին, թեև բոլոր նվերները այնտեղ չեն տեղավորվի:
Ըստ նրա՝ նա ցանկացել է ստեղծել ինչ-որ նոր բան, որը չի պատկանում որևէ գաղափարախոսության և օգուտ կբերի մարդկանց: «Միգուցե այս նախաձեռնությունը մեծ նախագծի վերածվի», -հավելել է նա: Ի դեպ, մինի գրադարանի գոյության ընթացքում ոչ մի մեծ կողոպուտ տեղի չի ունեցել: