Հոկտեմբերին Քովենտ-գարդեն ( Covent Garden) թաղամասում այցելուների համար իր դռները կրկին կբացի լոնդոնյան վերանորոգված «The Mercer Street» հյուրանոցը, որը արժեցավ 15 միլիոն ֆունտ ստերլինգ, հայտնում է VisitBritain-ը: Արդեն այսօր հյուրանոցը, նախկին «The Mountbatten»-ը, ունի 137 լոգասենյակներով համարներ, Apple TV` թարմացված տեխնոլոգիաներով: Ինչպես նաև` մշտական հյուրերի տրամադրության տակ է Seven Dials Village բացվող տեսարանով 7 հատ մեկտեղանոց լյուքս համարները, որտեղ յուրաքանչյուրում տեղադրված է Smeg սառնարանը` ներկված բրիտանական դրոշի գույներով: Հյուրանոցի վեց նիստերի սրահում կարող են տեղավորվել 6-ից մինչև 50 պատվիրակություններ: Լանչի համար կարող են տրամադրվել ճապոնական ոճի բենտո-արկղեր:
« Dial»-ը հյուրանոցի և բարն է, և ռեստորանը: Բարը առաջարկում է նախուտեստների հարուստ տեսականի, իսկ ռեստորանը կուրախացնի բրիտանական թարմ մթերքներով, եվրոպական ժամանակակից խոհանոցով: «Mercer Street» հյուրանոցի գլխավոր ղեկավար Թոմաս Դաունի խոսքերով (Dawn Thomas)` Seven Dials-ի կենտրոնում գտնվող այս հյուրանոցը այնքան հրաշալի է, որքան նրան շրջապատող տարածքը: Թե գործուղման, և թե հանգստի ժամանակ այստեղ դուք կարող եք զգալ Լոնդոնը հարյուրտոկոսանոց հարմարավետության և ոճային մթնոլորտում: «The Mercer Street» հյուրանոցը իդեալական վայր է, բոլոր նրանց համար, ովքեր գալիս են այստեղ աշխատելու կամ հանգստանալու: Հանգստյան օրերին երկու հոգու համար նախատեսված սենյակները արժեն 214.80 ֆունտ ստերլինգ: