2015 թվականի ապրիլի 1-ին Լինքոլնի ամրոցը՝ վայր, որտեղ պահվում է Ազատությունների Մեծ Խարտիայի չորս պատճեններից մեկը, կբացվի հանրության առջև։ Մյուս ամսվանից սկսած Լինքոլնի ամրոցի հյուրերը կարող են շրջան կատարել ամրոցի պատերի շուրջ, տեսնել Ազատությունների Խարտիան, բանտը, տաճարային համալիրը։
Տուրի արժեքը, ըստ The Telegraf-ի, կազմում է․
Լինքոլնի ամրոցով՝ ամբողջական տոմս (զբոսանք ամրոցի պատերով, բանտը և Ազատությունների խարտիան). 12 ֆունտ մեծահասակների համար, 7.20 ֆունտ 5 տարեկանից մեծ երեխաների համար, երկու մեծահասակով և 2-3 երեխաներով ընտանիքների համար 31.20 ֆունտ։
Մուտքը՝ 10:00-ից 16:00 (ամռանը մինչև 17:00)։
Տաճարային համալիրը՝ 8 ֆունտ մեծահասակների համար, 1 ֆունտ 5-16 տարեկան երեխաների համար և 18 ֆունտ ընտանիքի համար։ Տուրը տանիքով՝ 4 ֆունտ։