Մեծ Բրիտանիա. Ուայթ կղզին հրավիրում է երաժշտական փառատոնի

Փառատոնը առաջին անգամ Ուայթ կղզում (The Isle of Wight) տեղի է ունեցել 1968 թվականին: 1969 թվականին փառատոնում ելույթ է ունեցել Բոբ Դիլանը (Bob Dylan), «The Band»-ը, իսկ 1970 թվականին, շնորհիվ «The Who»  խմբի, Ջիմի Հենդրիքսի (Jimi Hendrix), Մայլս Դեվիսի (Miles Davis) և «The Doors»-ի, փառատոնին այցելեցին ավելի քան 600000 հանդիսատեսներ: Այդ քանակի մարդկանց ներհոսքը եղավ պատճառ, որ 1971 թվականին Ուայթ կղզում ընդունվեց օրենք, ըստ որի առանց հատուկ թույտվության կղզում 5000 հոգուց ավել մարդ  չպետք է հավաքվի:

Փառատոնին կմասնակցեն Բրյուս Սպրինգստին (Bruce Springsteen), Pearl Jam ռոք  խումբը, ամերիկացի ռոք երաժիշտ Թոմ Փեթթին  (Tom Petty) և «The Heartbreakers» ռոք խումբը: Բացի այդ, երեքօրյա փառատոնի ընթացքում հանդես կգան այնպիսի բրիտանացի աստղեր, ինչպիսիք են «Elbow»-ն, Բիֆֆի Կլիրոն (Biffy Clyro), «Madness»-ը, «Example»-ը, «Noah and the Whale»-ը և աշխարհահռչակ անգլիացի երաժիշտ Նոյել Հալլաղերը (Noel Gallagher), հայտնում է VisitBritain-ը: 32 տարի ընդմիջումից հետո փառատոնը վերակենդանացավ 2002 թվականին բրիտանացի ռոք վոկալիստ Ռոբերթ Պլանտի ջանքերով (Robert Plant):

Դրանից հետո փառատոնին ներկա են եղել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Փոլ Վելլերը (Paul Weller),  «The Rolling Stones»-ը, «The Police»-ը, Դեվիդ Բոուին (David Bowie), Փոլ Մաքքարթնին  (Paul McCartney), Նեյլ Յանգը (Neil Young), «Coldplay»-ը, «The Sex Pistols»-ը և  «The Stereophonics»-ը, իսկ 2008 թվականին փառատոնը ստացավ   «Բրիտանիայի լավագույն մասայական փառատոն-2008» մրցանակը: 2012 թվականին Ուայթ կղզու փառատոնի գլխավոր երաժիշտները կլինեն ամերիկացի ռոք երաժիշտները: Ուայթ կղզին Անգլիայի ամենամեծ կղզիներից մեկն է, 3-6 կմ հեռավորության վրա է գտնվում հարավային ափից: Կղզին ունի 132 հազար բնակիչ:

Կղզին  հայտնի է իր գեղեցիկ բնությունով, և ամեն տարի այստեղ այցելում է մոտավորապես 2.6 միլիոն զբոսաշրջիկ: Կղզուց լաստանավը  անցնում է Սաութհեմպտոնով (Southampton), Պորտսմուտայով (Portsmouth) և Լայմինգթոնով  (Lymington):
Ուայթ կղզու փառատոնը կանցկացվի հանգստյան օրերին ` հունիսի 22-ից 24-ը: Տոմսերի արժեքը բոլոր օրերին կկազմի 190 ֆունտ ստեռլինգ, ներառյալ բնակությունը ճամբարում, իսկ առանց ճամբարում բնակության այն կկազմի 160 ֆունտ ստեռլինգ:

You might also like