Տրաֆալգարյան հրապարակում տեղադրված Սուրբ Ծննդյան եղևնին տոնական շրջանում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում յուրօրինակ խորհրդանիշ է համարվում 1947 թվականից սկսած: Հենց այդ ժամանակից հրապարակում եղևնիի տեղադրումից սկսած սկսում են հաշվել Սուրբ Ծննդյան մոտենալու օրերը:
1947 թվականից ամեն տարի Նորվեգիան Լոնդոնին է նվիրում մեկ ծառ` ի նշան շնորհակալության Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի կողմից մատուցված օգնության համար: Որպես օրենք` այդ նորվեգական 50-ից 60 տարեկան 20 մետր բարձրության ծառը կտրվում է նոյեմբերին և տեղափոխվում մեծ Բրիտանիա ծովային ճանապարհով: Մասնագետները ամանորյա եղևնին տեղադրում են հիդրավլիկ կռունկի օգնությամբ: Տոնածառը կզարդարվի ավանդական նորվեգական ոճով. ուղղահայաց ծաղկեպսակներով: