Բրիտանացի զբոսաշրջիկները հանգստի ժամանակ նախընտրում են արևայրուք ընդունել լողավազանի մոտ: Հանգստավայր մեկնած զբոսաշրջիկները չեն ցանկանում լքել հյուրանոցը: Ծովում կամ լողավազանում թրջվելու ցանկությունը գերադասում են նոր երկրի հետ ծանոթանալու ցանկությանից: Ավելին, Eurocamp ընկերության անցկացրած հարցման մասնակիցների մեկ չորրորդը խոստովանել է, որ հանգստանում է լողավազանի մոտ ամեն օր: Ընդ որում` ամեն հինգերորդ բրիտանացին չի լքում հյուրանոցի տարածքը առհասարակ. հայտնում է Daily Mail-ը:
Զբոսաշրջիկների 40%-ը հանգստի ժամանակ ցանկանում է «լիցքաթափվել» և ուժ հավաքել ծանր աշխատանքին վերադառնալու համար: 19% -ը հանգիստը իդեալական է համարում, երբ ոչինչ չի անում: «Ակնհայտ է, որ բրիտանացի զբոսաշրջիկները կորցրել են բացահայտումներ անելու և նոր մշակույթի ծանոթանալու ցանկությունը»,- նշում է հարցման հեղինակ Քրիս Հիլթոնը (Chris Hilton):