Մեկնելով հանգստի` զբոսաշրջիկները հավակնում են հավաքել ավելորդ կիլոգրամներ: Բրիտանական Bonvoyage.co.uk գործակալության անցկացրած ուսումնասիրության համաձայն` 2 շաբաթվա հանգստռի ընթացքում զբոսաշրջիկները հավաքում են 14 ֆունտ ( 6.35 կգ) ավելորդ քաշ. հայտնում է Daily Mail-ը: Առողջարանային ընկերության տվյալներով` ուղևորները ավելորդ քաշ են հավաքում, քանի որ ազատ օգտվում են սննդից: 1 281 հարցված զբոսաշրջիկներից 52%-ը խոստովանել է, որ երկու շաբաթվա հանգստի ընթացքում իրենք հավաքում են 14 ֆունտ (6.35 կգ) քաշ: Հարցվածների 84%-ը հայտարարել են, որ հանգստի ժամանակ հավաքում են ավելի շատ կալորիաներ, քան սովորաբար: 9%-ն ասել է, որ ծանրացել է 4 ֆունտով (1.8 կգ), իսկ 6%-ը խոստովանել է , որ գիրացել է 16 ֆունտով (8.1 կգ): 41% հարցվածները տուն վերադառնալով ստիպված է եղել կրկին նիհարել, ինչը այնքան էլ հեշտ չէ: Bonvoyage.co.uk ընկերության ներկայացուցչի` Ստյու Քարտինի (Steph Curtin) խոսքերով` գիրացման հիմնական պատճառը «ամենը` ներառյալ» հանգստի տեսակն է, երբ զբոսաշրջիկները չեն կարողանում հրաժարվել համեղ ուտեստներից և խմիչքից: