Նշելով կինոընկերության հիմնադրման 101-ամյակը՝ Paramount Pictures-ը ներկայացրել է իր ապրանքանիշով հյուրանոցային համալիր Դուբայում: 1 միլիարդ դոլար արժողությամբ Damac Towers-ը կկանգնի «Բուրջ Խալիֆայի», աշխարհի ամենաբարձր երկնաքերի և աշխարհի ամենամեծ «Դուբայ Մոլլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ:
«Paramount»-ի Damac Towers-ը բաղկացած կլինի չորս բարձր աշտարակներից, որոնցից յուրաքանչյուրը կունենա 250 մետր բարձրություն, որոնցում կլինեն հյուրանոց և առանձին բնակարաններ: Բացի այդ, շենքում կկառուցեն նաև կոնֆերանս դահլիճներ, կինոթատրոններ, ՍՊԱ, լողավազաններ, ակումբներ և խանութներ:
Ինչպես գրում է Turystyka-ն՝ Damac Towers-ը կդառնա «Փարամաունթ Փիքչրսի» առաջին ընկերությունը հյուրանոցային ոլորտում: