ԱՄԷ․ Atlantis հյուրանոցում կհայտնվի ստորջրյա ակումբ

Նոր ստորջրյա Deep Under ակումբը սկսի իր աշխատանքը Դուբայի  Atlantis հյուրանոցում։ Գիշերային ակումբը նախատեսված է  450 հյուրի համար, ովքեր կարող են մուտք գործել  հաստատություն անվճար, բայց բացառապես՝ ցուցակով։

AtlantisՍտորջրյա ակումբը կգտնվի Lost Chambers Aquarium-ում, որտեղ հյուրերը կարող են պարել՝  ավելի քան  65 000 ստորջրյա բնակիչներով շրջապատված։ Կամ նստել բարի մոտ՝ հետևելով ծովային կյանքին, որը եռում է ակվարիումի հաստ պատերից այն կողմ․ գրում է TimeOutDubai.com-ը։

You might also like