ԱՄԷ․ Ferrari World Abu Dhabi-ն Ռամադանի ընթացքում հյուրերին կընդունի անվճար

Ferrari World Abu Dhabi թեմատիկ այգին նվեր է անում  բոլոր հյուրերին՝ խոստանալով անվճար մուտք այգու տարածք  Ռամադան սուրբ ամսվա ընթացքում։
Աշխարհում առաջին թեմատիկ այգին՝ նվիրված «Ֆերարի»  ապրանքանիշի ավտոմեքենաներին, այսօր հայտարարել է, որ Ռամադանի ընթացքում հանում է այգու տարածք մուտք գործելու վճարը։
Ramadan Free View Offer-ը կգործի ամեն հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ  18:00-ից  24:00-ին․ գրում է  24/7-ը։

Ramadan Free View Offer
Ատրակցիոնների տոմսերի արժեքը կկազմի․
175 դիրհամ բոլոր բլրակների համար, բացի՝  Driving Experience-ը և  Advance Simulator-ը
125 դիրհամ բոլոր ընտանեկան ատրակցիոնների համար, բացի՝  Formula Rossa-ն, Flying Aces-ը, Driving Experience-ը և  Advance Simulator-ը
100 դիրհամ Advance Simulator-ի համար
50 դիրհամ  Karting Academy-ն։
Ռամադանի ընթացքում այգին կաշխատի 11:00-ից  18:00-ն աշխատանքային օրերին, 11:00-ից  24:00-ն՝ հանգստյան օրերին։

You might also like