Յուրօրինակ սպիտակ վագրիկների կարելի է տեսնել Ճապոնիայում

Ճապոնիայի կենտրոնում գտնվող Սաիտամա քաղաքի կենդանաբանական այգում լույս աշխարհ են եկել չորս սպիտակ վագրի ձագ: Սպիտակ վագրերը հազվադեպ են հանդիպում բնության մեջ. 10000  սովորական գույներով վագրի մեջ 1-ն է լինում  սպիտակ: Բացի այդ, վագրերը, առհասարակ, հաճախ չեն ծնվում անազատության մեջ: Կենդանաբանները ստիպված են լինում  ստեղծել բնականին մոտ պայմաններ. միայն այդ դեպքում կարելի է սպասել վագրերի վերարտադրման:

White tiger cub
Հինգ տարեկան արու Ռոքին և յոթ տարեկան էգ Կառան մարտի 16-ին ունեցան չորս ձագուկներ:

Ճապոնական կենդանաբանական այգու մասնագետներին դա հաջողվել է: Արդյունքում հինգ տարեկան արու Ռոքին և յոթ տարեկան էգ Կառան մարտի 16-ին ունեցան չորս ձագուկներ: Նրանցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 1 կգ. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գիտնականները պնդում են, որ սպիտակ վագրը բենգալյան վագրն է՝ ի ծնե մուտացիաներով:

Այժմ անազատության մեջ ամբողջ  աշխարհում պահվում են շուրջ  130 սպիտակ վագր, որոնցից   100-ը՝ Հնդկաստանում:
Այժմ անազատության մեջ ամբողջ աշխարհում պահվում են շուրջ 130 սպիտակ վագր, որոնցից 100-ը՝ Հնդկաստանում:

Այդ պատճառով վագրի գույնը դառնում է սպիտակ-մոխրագույն գծավոր, իսկ աչքերը՝ երկնագույն: Մուտացիայի պատճառը, այսպես կոչված, հետադարձ գենն է, որը թեև առկա է վագրի ԴՆԹ-ում, բայց արտաքինում չի արտացոլվում: Այժմ անազատության մեջ ամբողջ  աշխարհում պահվում են շուրջ  130 սպիտակ վագր, որոնցից   100-ը՝ Հնդկաստանում: Եթե նորածին վագրերի մոտ ամեն ինչ նորմալ լինի, ապա նրանց կներկայացնեն այցելուներին արդեն ապրիլի վերջին:

You might also like