Բուրգասի հյուսիսային լողափում կհայտնվեն յուրահատուկ լողացող աթոռներ, որոնք նախատեսված են սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար, որոնց օգնությամբ նրանք կարող են ծով մտնել: Բացի դա, այդպիսի զբոսաշրջիկներին ջրի մեջ կուղեկցի օգնականը և փրկարարը: Լողացող աթոռից օգտվելը կլինի անվճար:
Ինչպես հայտնում է Black Sea News-ը՝ Բուրգասի հյուսիսային լողափը համարվում է առաջինը Բուլղարիայում, որ այդպիսի հնարավորություն է ընձեռում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Ինչպես նաև, նման այցելուների համար լողափում կկառուցվեն առանձին վայրեր, իրենց զուգարաններով և անվճար հովանոցներով հանգստի գոտիներ: Իր մեծությամբ բուլղարական չորրորդ քաղաքը` Բուրգասը, գտնվում է երկրի հարավ-արևելքում:
Լողափների նորարարությունները կապված են նոր պահանջների հետ և որակի «Կապույտ դրոշ» չափանիշներին համապատասխան: Այս օրերին Բուրգասի տարածաշրջանի հյուսիսային լողափում ակտիվորեն ընթանում են ամառային սեզոնի բացման նախապատրաստական աշխատանքները: Հատուկ մեքենաները հավասարեցնում են ավազե թմբերը, որոնք կառուցվել են ձմռան ամիսների ընթացքում` ծովի ալիքների վնասից խուսափելու համար: