Շվեյցարիայի Ժնև քաղաքում կբացվի սրճարան, որտեղ սուրճի հետ հնարավոր կլինի պատվիրել նաև օրալ սեքս (18+)
Շվեյցարիայի Ժնև քաղաքում շուտով կարող է բացվել սրճարան, որը կփոխի շվեյցարացիների և հետաքրքրասեր տուրիստների վերաբերմունքը սուրճի հանդեպ. «Ֆելլացիո» անունով սրճարանն իր այցելուներին կառաջարկի ոչ միայն սուրճ, այլ նաև օրալ սեքս:
Facegirl ընկերության սեփականատերերի մտահաղացմամբ` «Ֆելլացիո» սրճարանի հաճախորդի ժամանցը այսպիսին կարող է լինել. Նախ հաճախորդը պատվիրում է սուրճ, որի հետ կմատուցվի նաև կրուասան, ինչպես նաև iPad պլանշետ` տվյալ պահին ազատ աղջիկների լուսանկարներով: Ըմբոշխնելով էսպրեսոն` հաճախորդը ընտրում է աղջկան, ով, այպես ասած, անմիջապես ընկերակցում է նրան:
«Մենք կարծում ենք, որ ամբողջ գործընթացը 5-10 րոպեից ավել չի տևի»,- ասում է Facegirl ընկերության խորհրդականը: Ի դեպ, «Ֆելլացիո» սրճարանում հնարավոր չի լինի այլ բան պատվիրել. սուրճն ու օրալ սեքսը մատուցվելու են միասին:
«Սուրճի արժեքը» կլինի 60 շվեյցարական ֆրանկ, որն այս պահին հավասար է մոտ 50 ԱՄՆ դոլարի:
Աղբյուրը` MaximOnline