Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն անվանել է 67 ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձան, որոնք վտանգավոր են զբոսաշրջիկների համար։
Զբոսաշրջիկներին զգուշացնում են չայցելել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկից առնվազն 17 օբյեկտ։ Դրանց թվում են՝ Սինայի թերակղզում գտնվող Սուրբ Եկատերինայի վանքը, Լիբանանի Բաալբեկ հնագույն քաղաքի ավերակները, Լիբիայի Լեպտիս Մագնան, սիրիական Հալեպ և Դամասկոս քաղաքները։
Մարտին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստեղծել է հիմնադրամ Պալմիրայի վերականգնման համար այն բանից հետո, երբ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այդ քաղաքն ազատվեց ահաբեկիչներից։