ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտարկման հանձնաժողովի 40-րդ նիստի շրջանակներում համաշխարհային ժառանգության ցանկում ավելացվել է ավելի քան 20 նոր օբյեկտ։ Բացի բնության տեսարժան վայրերից, հատուկ կարգավիճակի են արժանացել նաև 17 ճարտարապետական հուշարձան, որոնք ստեղծվել են Լե Կորբյուզեի նախագծով։
Ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեն եղել է ճարտարապետական մոդեռնիզմի և ֆունկցիոնալիզմի հիմնադիրներից մեկը։ Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի անդամների կարծիքով՝ նրա աշխատանքները արտացոլում են ճարտարապետության նոր լեզուն։ Լե Կորբյուզեի աշխատանքները գտնվում են Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Ճապոնիայում և Հնդկաստանում։
Ցանկի նոր օբյեկտների թվում են նաև Նելսոնի ռազմածովային նավաշինարանը Անտիգուա կղզում, Սանգանեբ ծովային ազգային պարկը Սուդանում, Իրաքի հարավում գտնվում միջագետքի ճահիճը և այլ տեսարժան վայրեր։ Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ կազմակերպության պաշտոնական կայքում։