Չեխիայի ստորջրյա աշխարհը խողովակում

Մոդրա քաղաքում բացվել է յուրահատուկ թունել: Գտնվելով թունելում այցելուները կարող են հետևել բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, որոնք ավանդաբար ապրում են չեխական ջրերում: Նոր թունելը ունի 8 մետր երկարություն և իրենից ներկայացնում է ինքնատիպ վայր անգամ ողջ Եվրոպայի շրջանակներում: Թունելը նաև համարվում է վերջերս բացված «Կենդանի ջուր» խորագրով ցուցահանդեսի մի մասը:

Նոր թունելի ցուցանիշերը զգալիորեն ավելի բարձր են, քան Գրադեց Կրալովեինը: Մոդրայի թունելի ստեղծողները այն անվանում են փոքրիկ ջրային գազանանոց, չէ որ այնտեղ հնարավոր է տեսնել շատ կենդանիների և ձկների, որոնք բնակվում են Չեխիայի գետերում և լճերում: Եզակի թունելը այցելուների համար բաց  կլինի  մինչև Սուրբ Ծննդյան տոները: Տոմսի արժեքը մեծահասակների համար կկազմի 90 կրոն, երեխաների համար 60 կրոն:

You might also like