Սաուդյան Արաբիայի հյուսիսում գտնվող Թաբուք շրջանից ոչ հեռու` Կարմիր ծովի ափերին, կառուցվել է ստորջրյա մզկիթ: Նման շինությունն աշխարհում առաջինն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական alarabalyawm.net-ը, մզկիթի կառուցման մտահղացումը նախագծվել է անցած տարվանից: Որոշվել է մզկիթն անվանել «Աթ Թաուհիդ» (Միավորում):
Մզկիթի բացումից հետո տեղի է ունեցել առաջին աղոթքը: Այն կառուցվել է 4 դյում խողովակներով, որոնք մզկիթի հավասարակշռությունը պահելու համար լցվել են ծովային ավազով:
Նմանատիպ մզկիթ նախատեսվում է կառուցել շվեդական Լապլանդիայում. հայտնի սառցե հյուրանոցի մոտակայքում կհայտնվի նաեւ սառցե մզկիթը: Հյուրանոցի տնօրենի խոսքով` մզկիթը զբոսաշրջիկների դատին կհանձնվի 2013թ. ձմռանը: