ՄԱԿ-ի փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող աշխատանքային խումբը քննադատել է Նիդեռլանդների ավանդական ամանորյա կերպարին, ով հայտնի է՝ որպես Սև Պիտ: Սևամորթ կերպարին, ով հանդես է գալիս որպես Ձմեռ Պապի սպասավոր, ՄԱԿ-ում անվանել են ստրկության հղում: Սև Պիտի դերը սովորաբար խաղում են եվրոպական արտաքինով հոլանդացիները «աֆրիկյան» կեղծամով, սև դիմահարդարմամբ և նկարված, մեծ, կարմիր շուրթերով:
ՄԱԿ-ի աշխատանքային խումբը ուսումնասիրում է բողոքներն այն մասին, որ այդ կերպարը մարմնավորում է նսեմացուցիչ կարծրատիպեր աֆրիկյան ծագումով ժողովրդի մասին և հանդիսանում ռասիզմի դրսևորում. հայտնում է BBC News-ը:
Աշխատանքային խմբի ղեկավար Վերին Շեֆելդը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող է այս պրակտիկան շարունակվել 21-րդ դարում: Նրա մեկնաբանությունը զայրացրել է հոլանդացի պոպուլիստական քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսին, ով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին անվանել է «ապուշների խումբ». փոխանցում է Еuromag-ը: