Աշխարհի լավագույն մայրամուտները՝ ըստ CNN-ի. վիդեո (Մաս 3)

Վերջալույսը օրվա ամենակախարդական պահն է, որն օգնում է նկարիչներին, լուսանկարիչներին և բացիկներ արտադրողներին: Ձեզ ենք ներկայացնում լավագույն վայրերը, որտեղ կարելի է  հետևել հորիզոնի ետևն անցնող արևի կատարելությանը:

Ուլուրու-Կատա Տյուտա ազգային պարկ (Ավստրալիա)

Ավստրալիացիները այս վայրի մասին խոսում են՝ որպես խորը գեղեցկություն: Անապատային հարթության վրա վեր է խոյանում  նարնջա-շագանակագույն գմբեթանման Ուլուրու ժայռը, որի բարձրությունը կազմում է  348 մետր: Կատա Տյուտա բարձունքը գտնվում է Ուլուրուից   36 կմ դեպի արևմուտք և կազմված է  տարբեր չափսերի 36 ժայռերից:

Uluru

Երբ արևը փոխում է այս հսկաների գույնը, իսկ նրա ճառագայթները փորձում են բռնել լուռ անապատից փախչող օրվան, զբոսաշրջիկներին պատում է աննկարագրելի հրճվանք: Այս աննկարագրելի գեղեցկությանը արդեն սովորել են թերևս միայն անանգու բնիկները, ովքեր այժմ աշխատում են որպես գիդ և էքսկուրսավար:

You might also like