Մեծ Բրիտանիայի արքայական հարսանիքից մեկ տարի անց հետաքրքրությունը արքայազն Ուիլյամի և արքայադուստր կամ պաշտոնապես Քեմբրիջի դքսուհի Քեյթի կյանքի հանդեպ ավելի է մեծացել: Թագավորական զույգի երկրպագու Մարգարետ Թայլերը (Margaret Tyler) հավաքել է հուշանվերների, գրքերի, լուսանկարների, տեսագրությունների և այլ նյութերի հավաքածու` կապված արքայազնի հետ, որոնք այսօր կարող են տեսնել բոլոր ցանկացողները: Տիկին Թայլերը Լոնդոնից հյուսիս ընկած Ուեմբլիում գտնվող իր տունը բացել է այցելությունների համար` ի պատիվ թագուհու գահակալման հոբելյանի:
Տնային թանգարանի հավաքածուում կան 10 000 առարկա` ամբողջը նվիրված թագավորական ընտանիքին: Սակայն, թագավորական ընտանիքի երկրպագուների համար Մարգարետը ունի մի առաջարկ ևս. նա հյուրերին առաջարկում է գիշերել իր տանը և զգալ իրենց թագավորական ընտանիքի անդամ: Վճարելով 75 ֆունտ մեկ գիշերվա համար` հյուրերը կարող են գիշերն անցկացնել «Sandringham Suite» համարում, ըմպել առավոտյան թեյ, նույնիսկ կարող են վարձակալել հատուկ կորգի (թագուհու ամենասիրելի շատ ցեղատեսակը)` վճարելով 150 ֆունտ օրական: Տիկին Թայլերի խոսքերով` նա թագավորական ընտանիքով հետաքրքրվում է մանկուց և համարվում է թագավորական ամենամեծ մասնավոր հավաքածուի տիրուհին: Նա ավելի քան 32 տարի հավաքում է նրանց հետ կապված իրեր. գրում է Daily Mail-ը: