Direct Line ապահովագրական ընկերությունը իրականացրել է հետազոտություն պարզելու համար, թե ինչն է ամենից շատ նյարդայնացնում հյուրանոցի հյուրերին: Առաջին տեղում հայտնվել են կեղտոտ սպիտակեղենը և սրբիչները: 2000 բրիտանացիների շրջանում անցկացրած հարցման արդյունքներով ընկերությունը պարզել է, որ այցելուներին զայրացնում են աղմկոտ հարևանները և շինարարությունը, որը տեղի է ունենում հյուրանոցի շրջակայքում: Նրանց զայրացնում է նաև ոչ համեղ ուտեստները և էքսկուրսիաների դատարկ առաջարկները:
Բացի այդ, ճանապարհորդները նյարդայնանում են հյուրանոցի այն այցելուներից, ովքեր վաղ առավոտից զբաղեցնում են լավագույն արևային բազկաթոռները՝ դրանք զբաղեցնելով սրբիչներով: Անցած տարի Telegraph Travel -ի սյունակագիր Ալեքս Պոլիցին անվանել է հյուրանոցային խնդիրների իր սև ցուցակը: Ընթերցողները միանգամից արձագանքեցին հոդվածին և թվարկեցին այն ամենը, ինչ իրենց դուր չի գալիս հյուրանոցներում: Մարդիկ դժգոհում էին, որ անկողինը հավաքելու համար պետք է լինել բոդիբիլդեր, իսկ լոգարանի ծորակներից գլուխ հանելու համար՝ ինժեներ:
Հյուրերից շատերին զայրացնում է նաև զուգարանի թղթի ծայրի եռանկյունը. նրանք չեն հասկանում, թե ինչու է ընտրված հենց այդ դիզայնը: Բացի այդ, զբոսաշրջիկները նաև դժգոհում են թանկարժեք Wi-Fi-ից, հյուրանոցի մուտքի և ելքի անհարմար ժամերից, կպչուն ամերիկացի մատուցողներից, դռները քարտով բացելու համակարգից և աղմկոտ օդորակման համակարգերից: