Մեծ Բրիտանիա. «Վեսթմինստերը» աճուրդի կհանվի

Լոնդոնյան փողոցների և հայտնի տեսարժան վայրերի  (ինչպիսիք են՝ Բուքինգեմյան պալատը և Հայդ Պարկը) ցուցիչները աճուրդի կհանվեն: Ընդհանուր առմամբ 362 նշան կվաճառվեն աճուրդում: Լոտերի արժեքները սկսվում են 20 ֆունտից:

247507_577068188992306_949870068_n

Որոշ ցուցանմուշների արժեքը կբարձրանա և գուցե անցնի 1000 ֆունտից: Վաճառքի կհանվեն նաև ճանապարհային նշանները: Աճուրդը տեղի կունենա մայիսի 21-ին Summers Places Auctions-ում:

Auction "Westminster" mark

Այսպիսով, հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու Լոնդոնի պատմության  իրական մասը: Իսկ արդեն իրենց պատմությունը ապրած վինտաժային ցուցիչներին Բրիտանիայի փողոցներում կգան փոխարինելու նորերը:

You might also like