Մեծ Բրիտանիա. Վեստմինստերյան աբբայությունը ընդգրկվել է տեսարժան վայրերի լավագույն տասնյակում` շնորհիվ արքայական հարսանիքի

Վեստմինստրյան աբբայությունը ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի տեսարժան վայրերի լավագույն տասնյակում` շնորհիվ արքայական հարսանիքի ազդեցության: 2011 թվականի ապրիլին տեղի ունեցած Արքայազն Ուլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությունը գրավել է  միլիոնավոր մարդկանց ուշադրությունը, հարսանիքին հետևել են նաև միլիարդավոր հեռուստադիտողներ: Շնորհիվ թագավորական հարսանիքի`  Վեստմինստրյան աբբայություն այցելողների քանակը 2011 թվականին զգալիորեն աճել է. հայտնում է Daily Mail-ը:

Աբբայություն, որը 700 տարեկան է, անցյալ տարի 1.9 միլիոն զբոսաշրջիկներ են այցելել, որն էլ 36%-ով շատ է,  քան 2010 թվականին, հայտնում է Association of Leading Visitor Attractions (Alva)-ն: Լոնդոնի` զբոսաշրջիկների կողմից  պարտադիր այցելվող տեսարժան վայրերի ցանկում է  Սբ. Պողոսի տաճարը  (St Paul’s Cathedral), որտեղ  2011 թվականին այցելել են  1.82 միլիոն մարդ:

Լոնդոնի  Թաուերը  (Tower of London) 6%-ով շատ այցելուներ է  ունեցել, քան 2010 թվականին` 2.55 միլիոն, իսկ Դիմանկարների Ազգային պատկերասրահ այցելողները 3%-ով ավելին է եղել`  1.88  միլիոն մարդ: Սակայն Մեծ Բրիտանիայի ամենաայցելվող տեսարժան վայր է դարձել «Բրիտանական թանգարանը»` 5.84 միլիոն մարդ (0.1%-ով շատ, քան  2010 թվականին):

 

2011 թվականին Մեծ Բրիտանիայի Թոփ 10  լավագույն տեսարժան վայրերը.

1. Բրիտանական թանգարանը  (British Museum)
2. Ազգային պատկերասրահը (National Gallery)
3. Թեյթ պատկերասրահը (Tate Modern)
4. Բնականագիտության թանգարանը (Natural History Museum)
5. Գիտության թանգարանը  (Science Museum)
6. Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը (V&A)
7. Թաուեր  (Tower of London)
8. Վեստմինստերյան Աբբայություն (Westminster Abbey)
9. Դիմանկարների Ազգային պատկերասրահ  (National Portrait Gallery)
10. Սուրբ Պողոսի տաճարը (St Paul’s Cathedral)

You might also like