Բրիտանական Virgin Atlantic ավիաընկերությունը կսովորեցնի իր բորտուղեկցորդուհիներին շշուկով խոսել, որպեսզի նրանք չանհանգստացնեն ուղևորներին:
«Շշուկով խոսքի ուսուցիչը» կսովորեցնի բորտուղեկցորդուհիներին խոսել 20-30 դեցիբել մակարդակում: Ուսուցումը կտևի մեկ օր: Ավիաընկերության սեփականատիրոջ` Ռիչարդ Բրենսոնի խոսքերով`ուղեկցորդուհիների շշուկը «հանգստացնող դեր կկատարի» ուղևորների համար: Հատկապես կարևոր է հարմարավետ մթնոլորտ ստեղծել պրեմիում դասի ուղևորների համար, որոնք, օրինակ, երկկողմանի չվերթի տոմս են գնում Լոնդոն-Նյու Յորք ուղեգծով: Ուղեկցորդուհիները պետք է սովորեն չարթնացնել նիրհող ուղևորներին, իսկ անհրաժեշտության դեպքում արթնացնել նրանց զգուշորեն: